Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով


11:30 , 9 դեկտեմբեր, 2017
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի Թովմասյանը պարգևատրվել է Հանրապետության Նախագահի շնորհակալագրով։

Որոշման մեջ ասված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով»: