Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյը


11:10 , 9 դեկտեմբեր, 2017

Կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի դերասան Լեոնիդ Բրոնևոյը։ Նա մի քանի օրից՝ դեկտեմբերի 17-ին, կդառնար 89 տարեկան։

«Այսօր՝ մոսկովյան ժամանակով ժամը 7.30-ին, կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյը»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։

Բրոնևոյը նկարահանվել է «Գարնան 17 ակնթարթ», «Այն նույն Մյունհաուզենը», «Պոկրովյան դարպասներ» ֆիլմերում։

Նա ՌԽՖՍՀ-ի պետական մրցանակների դափնեկիր է։