«Ալ-Քաիդա»-ն կոչ է արել հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի և ԱՄՆ-ի դաշնակիցների դեմ


21:10 , 8 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը կոչ է արել ամբողջ աշխարհում իր հետևորդներին հարձակումներ գործել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դեմ՝ ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի որոշման, հաղորդում է Fox News-ը:


Համաձայն ահաբեկչական խմբավորման as-Sahab լրատվական գործակալության հրապարակած հայտարարության՝ խմբավորումն ուրբաթ ջիհադի կոչ է արել՝ ԱՄՆ-ն բնութագրելով որպես մահմեդականներին ճնշող ժամանակակից «փարավոն»:


Հայտարարության համաձայն՝ «մեր ժամանակաշրջանի փարավոնի՝ ԱՄՆ-ի ագրեսիային դիմակայելու ամենաճիշտ ու արագ միջոցը հանուն Ալլահի ջիհադն է՝ ամբողջ աշխարհով մեկ հարձակում ԱՄՆ-ի և նրա դաշնակից սիոնիստների ու խաչակիրների առանցքային շահերի վրա»:


Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև ահաբեկչական խմբավորման այլ ճյուղերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։