Սյունիքի մարզում պայմանագրային զինծառայող է մահացել


18:10 , 8 դեկտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Սյունիքի մարզում նոյեմբերի 22-ին ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«24-ամյա պայմանագրային զինծառայող Թաթուլ Թադևոսյանը մահացել է ավտովթարի հետևանքով», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը: