Tert.am-ը գրում է.
Աշխարհում ամենաշատ տարածում ունեցող թվային արժույթը՝ բիթքոինը, նոր պատմական ռեկորդ է սահմանել. դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը դրա փոխարժեքը հատել է 18 հազար դոլարի շեմը: Այս մասին վկայում է Coinmarketcap.com կայքը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ավելի ուշ բիթքոինի փոխարժեքն իջել է և այժմ մոտ 16 հազար դոլար է:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբից բիթքոինի փոխարժեքը սկսել է ակտիվորեն աճել՝ սահմանելով մի քանի պատմական ռեկորդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։