Հանրապետական պատգամավորի անպատասխանատու և ոչ ծանրուկշիռ արած խոսքը պիտի պատժվի


13:38 , 8 դեկտեմբեր, 2017

Հանրապետական պատգամավորի անպատասխանատու և ոչ ծանրուկշիռ արած խոսքը պիտի պատժվի: Կողմ կլինեմ այդ անձի դեմ ցանկացած ակցիայի, բայց և պատշաճ արձագանք եմ պահանջում նաև հենց ՀՀԿ-ից՝ որպես երկրի իշխող կուսակցությունից:

Չեմ բացառում, որ պատգամավորը սխալ արտահայտված լինի, հնարավոր է՝ հնչել է այնպես, ինչպես գուցե այդ անձը չէր ցանկանում, բայց ի վերջո իշխող կուսակցությունը քաղաքական դաշտում գործողներից պետք է տարբերվի պատասխանատվության ու կատարված ամեն քայլի ու արտահայտած ամեն արտահայտության խորը գիտակցությամբ: 
Բարձիթողի վիճակներից բխող ցանկացած սանձարձակություն պետք է կանխվի:

Հակառակ պարագայում «իշխանություն» հասկացությունն է ամբողջապես խեղվում։