Չինական ակումբը հետաքրքրված է Մասկերանոյի ծառայություններով


13:50 , 8 դեկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Չինական «Տյանցզին Ցյուանցզյանը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոյի ծառայություններով:

«AS»-ը հայտնում է, որ չինական ակումբը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ ներկայացնել «կապտանռնագույններին»:

Նախկինում նշվում էր, որ արգենտինացին ցանկանում է լքել Կատալոնիան: Պաշտպանը խոստովանել էր, որ այլևս ակումբի համար չունի այն նշանակությունը, ինչ նախկինում:

Մասկերանոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը: