«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շահառու ևս մեկ ընտանիք բնակարան է ստացել


12:20 , 8 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 6-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում ներկայացվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Ամփոփելով հիմնադրամի գործունեությունը կառույցի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը նշեց, որ իր գործունեության ընթացում հիմնադրամը տրամադրել է 27 սոցիալական բնակարան:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիկոպոս Աջապահյանը նշեց՝ հիմնադրամը դեռ շատ անելիքներ ունի: «Սա մեր բոլոր խարանն է», - ասաց նա՝ խոսելով Գյումրիում տնակներում բնակվող ընտանիքների խնդրի մասին և շեշտելով այն լուծելու համար համախմբվելու և սեփական լուման ներդնելու կարիքը:

Հաշվետվության ներկայացումից հետո տեղի ունեցավ հիմնադրամի կողմից պատրաստված օրացույցի շնորհանդեսը: Գնելով օրացույցները` ներկաներն իրենց փոքրիկ ներդրումն ունեցան Գյումրու` տնակներում ապրող ևս մեկ ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու գործում:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ