Նավթի համաշխարհային գները տատանվում են


11:50 , 8 դեկտեմբեր, 2017

Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի հունվարյան  ֆյուչերսները նվազել  են 0.02 տոկոսով և կազմում են մեկ բարելի դիմաց 56.69 դոլարի:

Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.23 տոկոսով և հասել 62.18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: