ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը կմեկնի Արցախ


11:30 , 8 դեկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 8-ից 10-ը Արցախի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ստեփանակերտ:  ԱԺ պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը և Արտակ Զեյնալյանը:

ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից հայտնում են, որ Արցախի խորհրդարանում նախատեսված համատեղ նիստի ընթացքում բացման խոսքով հանդես կգան ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ