Սա աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցի համարից բացվող տեսարանն է, որտեղ մեկ օրն արժե 80.000 դոլար. միայն դրա ներսը տեսեք (Photo)


10:47 , 8 դեկտեմբեր, 2017
Ժնևյան President Wilson հյուրանոցի Royal Penthouse Suite սենյակներն աշխարհում ամենաթանկն են։ Ողջ ութերորդ հարկը՝ 1672 ք/մ տարածքով, 12 սենյակ, վարձակալելու համար ամեն օր հաճախորդը պետք է 80.000 դոլար վճարի։ Նախագահական լյուքսը, որն իր մեջ ներառում է 4 ննջասենյակ, մի քանի հյուրասենյակ, գրադարան, ճաշասենյակ՝ 26 անձի համար նախատեսված, կոնֆերենս սրահ, մարզասրահ, բիլիարդանոց, ջակուզի, իսկ պատշգամբից  հիանալի տեսարանով է բացվում դեպի Ժնևյան լիճ ու Ալպեր։
Յուրաքանչյուր հյուրի կցված են անձնական օգնական, շեֆ-խոհարար և սպասավոր, ինչպես նաև նրանց ապահովում են անհատական վերելակով և ելքով դեպի ուղղաթիռի թռիչքային հրապարակ։
Այդ համարը վարձակալել էին Մայքլ Ջեքսոնը, Բիլլ Քլինթոնը, Բիլլ Գեյթսը, Սաուդյան Արաբիայի թագավորը, Ռիչարդ Բրենսոնն ու Ռիհաննան։