Ամբողջ համացանցը քննարկում էր այս մարդուն, որը գետնին էր քնած


05:30 , 8 դեկտեմբեր, 2017

Լավ հայր լինելը բավականին դժվար է, բայց այս տղամարդուն իրոք կարելի է անվանել լավ հայր: Անդրե Պալմերն աշխատում է օրվա մեծ մասը: Մի օր նա, տուն բերելով դստերը, միանգամից գնաց հիվանդանոց, որտեղ գտնվում էր նրա որդին: Երբ նա մտավ հիվանդասենյակ, տեսավ, որ երեխան քնած է օրորոցում, իսկ կինը՝ բազկաթոռին: Անդրեն շատ հոգնած էր, բայց մտածեց՝ եթե ևս մեկ բազկաթոռ բերեն սենյակ, ընտանիքը կարթնանա ձայներից, և նա ուղղակի պառկեց փոքրիկի մահճակալի տակ ու քնեց:

Երբ կինն արթնացավ, տեսավ, որ ամուսինը քնած է գետնին՝ երեխայի մահճակալի տակ, և արեց այս լուսանկարը՝ վերնագրելով. «Նա իսկական լավ հայր է, սիրող ամուսին․․․ Անկասկած»:

1