«Սովորեք բաց թողնել». 25 կախարդական արտահայտություններ, որոնք ձեզ կօգնեն այլ կերպ նայել կյանքին


01:00 , 8 դեկտեմբեր, 2017
168.am-ը գրում է.

1. Երազանքները կամ պետք է խելացնոր լինեն, կամ անիրական, այլապես դրանք պարզապես վաղվա պլաններ են:

2. Հանգստությունն ուժեղ է էմոցիաներից, լռությունն ավելի խոսուն է, քան բարձր գոռոցը, իսկ անտարբերությունը պատերազմից ավելի սարսափելի է:

3. Հավանաբար ես այդպես էլ երեխա կմնամ, որքան էլ մեծանամ, քանի որ մինչև հիմա հավատում եմ հրաշքներին, գեղեցիկ և լավ մարդկանց գոյությանը:

4. Ես գեղեցկությանդ համար չեմ սիրահարվել քեզ, որ հետո ծեր լինելուդ պատճառով հիասթափվեմ:

5. Սովորեք բաց թողնել: Հարազատն անպայման հետդարձի ճանապարհը կգտնի:

6. Հոգին անբացատրելի բան է: Ոչ ոք չգիտի, թե այն որտեղ է գտնվում, բայց բոլորը գիտեն, թե ինչպես է ցավում:

7. Ապրիր այնպես, որ մարդիկ քեզ տեսնելով՝ ժպտան, իսկ հետդ շփվելով՝ փոքր-ինչ երջանկանան:

8. Երբեմն ինչ-որ տարօրինակ ճանապարհներով կյանքում ամեն բան կարգավորվում է:

9. Երջանկություն է, երբ ծնողներդ առողջ են:

10. Ստորացնելով ուրիշներին՝ ավելի չես բարձրանա:

11. Մեր ամենամեծ մոլորությունն այն է, որ մեզ թվում է, թե դեռ շատ ժամանակ ունենք:

12. Երբեք մի զղջա արածիդ համար, եթե այդ պահին երջանիկ ես եղել:

13. Թող Աստված ների մեզ այն բանի համար, որ մենք երբեմն կարող ենք դժգոհել մեր ունեցածից:

14. Մի փորձիր հարաբերություններ պարզել այն մարդկանց հետ, ովքեր քեզ հիասթափեցրել են, այլ լուռ հեռացիր՝ նրանց, իրենց ամբողջ կեղտի հետ միասին, թողնելով միայնակ:

15. Յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի. մեկի հացն է չոր, իսկ մյուսի համար էլ ադամանդներն են փոքր: Գնահատե՛ք ձեր ունեցածը:

16. Երբեմն Բարձրյալը քո կյանքից ինչ-որ մեկին հեռացնում է՝ քեզ իսկ պաշտպանելու համար: Մի՛ վազիր նրա հետևից:

17. Նախապես մի վշտացեք և մի ուրախացեք մի բանի համար, որ դեռ չկա:

18. Եթե հոգով չես բռնել, մարմնով երկար չես պահի:

19. Աստծո մոտ ամեն ինչ ժամանակին է լինում, այնպես որ, սովորիր սպասել:

20. Երեխա. ահա իսկական երջանկությունը սա է, այլ ոչ թե ձեր այֆոնները:

21. Երեխաներիդ ձեռքբերումները քո սեփական հաջողություններից կարևոր են:

22. Փայփայեք ու գուրգուրեք ձեր ծնողներին, քանի որ քանի դեռ նրանք կենդանի են՝ դուք երեխա եք:

23. Խիղճը տանջում է ոչ նրանց, ում պետք է տանջի, այլ նրանց, ով ունի այն:

24. Մարդու ամենաուժեղ վախերից մեկն այն գիտակցությունն է, որ ինքը, փաստորեն, երկար ժամանակ սխալվել է:

25. Շատերը կյանքում կարևոր են համարում ինչ-որ մեկին գտնելը, մինչդեռ եզակիները գիտեն, որ ավելի կարևոր է ինքդ քեզ գտնելը: