ԱԳ նախարարները խոսել են 8 ժամ. Մամեդյարովը պատմել է մանրամասներ երեկվա հանդիպումից


22:40 , 7 դեկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Լրագրողների հետ խոսելով երեկ Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպումից, Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովն ասել է, որ հանդիպումը տեւել է 8 ժամ, մի մասում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, այնուհետ` առանձին զրույցի տարբերակով:

«Դա մի կողմից լավ է, քանի որ խաղաղ բանակցային գործընթացները կարեւոր են, ԵԱՀԿ համանախագահները այն դիտարկում են օպտիմիզմի տեսանկյունից, մյուս կողմից` Հայաստանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի նորմերն ու Ադրբեջանի ամբողջականությունը` Ղարաբաղը չճանաչելով որպես ադրբեջանական հող»,-ասել է Մամեդյարովը: Այս մասին հայտնում է minval ադրբեջանական կայքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։