Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար


21:20 , 7 դեկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Հայտնի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը` Վիտալին Ցիմբալյուկին մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման համար: Գրում է «Վեստի.ռու»-ն: Քննությունը պարզել է, որ նա Ջիգարխանյանի անձնական կյանքի մանրամասները ԶԼՄ-ներում հրապարակել է առանց դերասանի համաձայնության:

Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտարարել է, որ դերասանի նախկին կնոջը մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի հատկանիշներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։