Այս սփրեյի օգնությամբ դուք մեկընդմիշտ կմոռանաք բորբոսի գոյության մասին


21:30 , 7 դեկտեմբեր, 2017

Եթե Ձեր բնակարանում հաճախ է բորբոս առաջանում, ապա դուք հավանաբար գիտեք առողջության վրա դրա վնասակար ազդեցության մասին։ Այդ իսկ պատճառով էլ մենք առաջարկում ենք չափազանց արդյունավետ մեթոդ, որի օգնությամբ դուք մեկընդմիշտ կմոռանաք այս տհաճ խնդրի մասին։

Սփրեյը, որն առաջարկում ենք, բաղկացած է ընդամենը մեկ բաղադրիչից՝ թեյի ծառի յուղից։ Այդ եթերային յուղը ստանում են «Melaleuca Alternifoli» ծառի տերևներից, որն առավել տարածված է Ավստրալիայում։

Պատմաբանների կարծիքով՝ այդ եթերային յուղի անհավանական հատկությունները բացահայտվել են դեռ 1920-ական թվականներին։ Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ յուղն օգտակար է մի շարք շնչառական հիվանդություններ բուժելիս, ինչպիսիք են հարբուխը, անգինան, բրոնխտը, տուբերկուլյոզն ու ասթման։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում այս յուղի միջոցով բորբոսը սպանող սփրեյի պատրաստման բաղադրատոմսը։

Ձեզ անհրաժեշտ է՝

Թեյի ծառի յուղն ու ջուրը պետք է խառնել իրար հետ ու լցնել տարայի մեջ։ Հետո ստացված լուծույթը ցանեք տան այն բոլոր հատվածներում, որտեղ բորբոս է առաջանում և թողեք, որ չորանա։ Հետո սրբիչի օգնությամբ մաքրեք պատն ու այլևս երբեք բորբոս չեք տեսնի այդ հատվածում։