Սոցփաթեթի հատկացման կարգում փոփոխություններ չկան. պարզաբանում է նախարարությունը


19:20 , 7 դեկտեմբեր, 2017

Քաղաքացիների մեջ տարածված կարծիքն ու տարակուսանքն այն մասին, որ աշխատողներին տրամադրվող սոցփաթեթի գումարները, տվյալ տարում չծախսելու դեպքում կորչում են, հերքում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը.

Նախարարության հերքման տեքստում, մասնավորապես, ասվում `

«Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի հայտնում է, որ սոցիալական փաթեթի հատկացման կարգի մեջ որեւէ փոփոխություն չի եղել եւ սոցիալական փաթեթի գումարները կուտակվում են սոցփաթեթի շահառուի հաշվին, եթե նա ընթացիկ տարում չի օգտվել որեւէ ծառայությունից:

Այդ ծառայություններն են՝

1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում եւԱրցախի Հանրապետությունում,

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,

3) ուսման վճար,

4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի եւ (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում»: