Ադրբեջանի ՊՆ-ն եւ Թուրքիայի Գլխավոր շտաբն արձանագրություն են ստորագրել


17:50 , 7 դեկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Իր աշխատանքն է ավարտել Բաքվում անցկացվող՝ թուրք-ադրբեջանական ռազմական բարձր մակարդակի երկխոսության 10-րդ նիստը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի մամլո ծառայությանը:

Երկխոսության շրջանակներում աշխատանքային խմբերը քննարկել են ռազմտեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական, ռազմաադյունաբերական եւ այլ ոլորտներում Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցության հարցերի լայն սպեկտր, նաեւ սահմանել են առաջադրանքների կատարման համար գործունեության հիմնական ուղղությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։