Բակո Սահակյանը կրթության հարցերով խորհրդակցություն է անցկացրել


16:40 , 7 դեկտեմբեր, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված կրթական մի շարք ծրագրերի իրականացմանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախանշված ծրագրերի հաջող իրականացման համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք օրենսդիր և գործադիր թևերի միջև, ինչպես նաև սերտ համագործակցություն Մայր Հայաստանի և սփյուռքի հետ: