Լեոնարդո դա Վինչիի «Քրիստոսին» գնեց սաուդյան իշխանը


16:35 , 7 դեկտեմբեր, 2017
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի նոր սեփականատերը դարձավ սաուդյան իշխաններից մեկը՝ Բադեր բին Աբդալա բին Մոհամեդ բին Ֆարհան Ալ Սաուդը: Մահմեդական մեծահարուստը գնեց Քրիստոսի պատկերը ռուս միլիարդատեր Ռիբոլովլևից աննախադեպ՝ 450 միլիոն դոլարով: Կտավը ցուցադրվելու է Աբու Դաբիի նորաբաց Լուվրի մասնաճյուղում: