Թուրքիայի նախագահ Էրդողանն աշխարհի մեծագույն բացահայտումներից է արել


16:25 , 7 դեկտեմբեր, 2017

Մասնավորապես՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետ կապված Թրամփի որոշումից հետո հանդես գալով Անկարայում՝ նշել է, որ մտադիր է այդ հարցով քննարկումներ անցկացնել Հռոմի պապի և պարոն Պուտինի հետ (ինչպես ինքն է նշել):

Թուրքիայի անհանգստությունն այս առումով լրիվ ընկալելի է, բայց ահա Էրդողանի հիմնավորումն իր մտադրության իսկական բացահայտում է, որը պետք է հիշվի։

Մասնավորապես՝ մեր հարևան երկրի նախագահը նկատել է, որ Երուսաղեմը՝ այն վայրը, որտեղ գտնվում է Հիսուս Քրիստոսի գերեզմանը, վերաբերում է ոչ միայն մահմեդականներին, այլև՝ քրիստոնյաներին:

Ինչ խոսք, հիշարժան օր է։