Իսրայել-Պաղեստին հակամարտությունը վերադառնում է ասպարեզ


12:50 , 7 դեկտեմբեր, 2017
Իսրայել-Պաղեստին հակամարտությունը վերադառնում է ասպարեզ։ Արաբական գարունը, սիրիական ճգնաժամը մի տեսակ ստվերել էին տասնամյակներ տևող այս հակամարտությունը, որը կարծես թե դուրս էր մնացել աշխարհի ուշադրությունից, նույնիսկ արցախյան հակամարտությունն էր ավելի շատ քննարկվում։ Թրամփի այս որոշմամբ հավանաբար կակտիվանա կամ նոր թափ կստանա այս հակամարտությունը։ Միգուցե նպատակն աշխարհի ուշադրությունն այլ խնդիրներից շեղելն է, դժվար է ասել, սակայն, անշուշտ, այս որոշումը շատ խաղաքարտեր է խառնել։