Հանդիպումը եղել է դրական և կառուցողական. Մամեդյարով


13:20 , 7 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

2018-ի հունվարի երկրորդ կեսին կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը. տեղեկացնում է АПА-ն:

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի խոսքով` երեկ Վիեննայում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպումը եղել է դրական և կառուցողական: