Մեծ Բրիտանիայում կանխել են վարչապետ Թերեզա Մեյի դեմ մահափորձը


12:10 , 7 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում կանխվել է վարչապետ Թերեզա Մեյի դեմ մահափորձը: Ձերբակալվել է 2 մարդ. հայտնում է rg.ru-ն:

20-ամյա Նաաիմուր Զաքարիա Ռահմանը և 21-ամյա Մոհամեդ Ակիբ Իմրանը, ովքեր ձերբակալվել են անցյալ շաբաթ, պատրաստվում էին ինքնաշեն պայթուցիկ սարք գործի դնել, այնուհետև դանակով հարձակվել Մեյի վրա:

Նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկությունը կառավարությանը տրամադրել է բրիտանական հակահետախուզական ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը: