Հայ ժողովրդի հպարտությունը և ամոթը՝ Արցախը և Գյումրին


11:44 , 7 դեկտեմբեր, 2017

Պատմության վերջին ժամանակաշրջանում երկու էջ ունեցանք, որից հետո պետք է պատվով դուրս գայինք դրանց տակից: Առաջինը Գյումրու երկրաշարժն էր, հաջորդը՝ Արցախի պատերազմից հետո մնացած վիճակը:

Երկու դեպքերից հետո էլ անցել է գրեթե հավասարաչափ ժամանակահատված, սակայն պատկերն ամբողջությամբ այլ է: Մենք կառուցեցինք Արցախը, քանի որ այն զոհերի արյան գնով ազատագրված էր, ու պետք է ցույց տայինք թշնամուն և աշխարհին, որ ազատագրված հողերը կարողանում ենք պահել: Իսկ Գյումրիում դեռ դոմիկների մեջ մարդիկ են ապրում․ խոսքս այն մարդկանց մասին է, որոնք կյանքում տուն չստացան, ոչ թե նրանք, ովքեր տներ ստացան ու վաճառեցին:

Արցախում եղած ցանկացած մարդ կամ մեծամասնությունը սիրահարվում է այդ երկրին՝ բնությանը, քաղաքին, օդին: Ստեփանակերտին նայելով՝ կյանքում չես մտածի, որ մի քանի տարի առաջ այս հողի վրա պատերազմ էր, ավելի կոնկրետ՝ հենց հիմա էլ պատերազմ է:

Գյումրի այցելող մարդուն սկսում է հետևել երկրաշարժի ուրվականը, սառը պատերը, որոնք կիսաքանդ են, դոմիկները, դրանցից ելնող ծուխը, մարդկանց դեմքերը: Թե քանի մարդ հարստացավ Գյումրու հաշվին երևի կոնկրետ ոչ մեկ չի իմանա: Հարստացան, բայց այդպես էլ չսարքեցին:

Ասածս այն չի, որ Արցախի համար շատ ենք արել, այլ հակառակը՝ Գյումրու համար էլ պետքա շատ արվեր: Գյումրին էլ պետք է Ստեփանակերտի նման գեղեցիկ ու պայծառ լիներ: