90-ականների մութ ու ցուրտ տարիների մասին


03:30 , 7 դեկտեմբեր, 2017
Էն օրը ռուսերենով նյութ կարդացի` 90-ականների մութ ու ցուրտ տարիների մասին, որտեղ երևանցի հեղինակը ռուսալեզու լսարանին նկարագրում էր երևանյան մութ ու ցուրտ տարիները: Իմ սերնդակիցները էդ թվերը լավով են հիշում. իրենց մանկությունը, ոմանց պատանեկությունն է անցել էդ տարիներին, ու հոգսը շատ չի եղել, ինչպես մեծերինը: Բայց իրոք ահավոր անմարդկային, չդիմանալու պայմաններ են եղել: Նյութում նկարագրված էր երևանյան սառը բարձրահարկը, որտեղ լիֆտը չէր աշխատում, իսկ կոյուղին չսառելու համար պադյեզդներում հերթափոխով կրակ են վառել, իսկ լողանալը ռիտուալնի ինչ-որ երևույթ ա եղել: Դե հիմա նույն իրավիճակը պատկերացրեք երկրի հյուսիսում` 10 աստիճանով ավելի ցուրտ եղանակ ու ժեշտից տնակ: Երբ ցրտերին տնակում կրկնակի ցուրտ է, շոգերին` կրկնակի շոգ: Եթե հսկա պատերով` թեկուզ բիտոնե, շենքի կոյուղին կարար սառեր, ու հերթափոխով կարային կրակ վառեին, պատկերացրեք դոմիկում նույնիսկ խմելու ջուրն է ձմռանը սառչում: Ու գիտեք՝ ահավորը որն է։ Որ Հայաստանում մութ ու ցուրտ տարիները մնացել են անցյալում, իսկ Լեննականում դա մասամբ ներկա է: Մի քանի հազար մարդ դեռ ապրումա էդ պայմաններում:
Դուք ձմեռը պեչկի տրուբա թափ տված կա՞ք կամ փետ ջարդած: Ես կամ: Երևի ձմեռը նաև դրա համար եմ ատում: Իսկ քամոտ օրերին էդ ցրտին դուռը պիտի բաց թողես, որովհետև ծուխը ներս կլցվի` տուն: Էդ տարիների ձմեռներն էլ ինչ-որ ինադու ահավոր էին: Գոնե էս տարի տաք ձմեռ էղնի, դոմիկում ապրողների կոյուղին չսառի, փետն էլ հերիքի: Էրևնի հերն էլ անիծած` 10.000 էլ թող ավել մուծենք:
29 տարի առաջ մեր տան մեջքը ջարդավ ու մինչև հմի ծուռ է, բայց զատո քիթը վեր է))