Մենք կարծում ենք, որ այս ամենը նորմալ է, բայց համոզված եղեք` Դուբայի կառավարությունը չի կիսում մեզ հետ այս համոզմունքները: Այս ամենի պատճառով դուք կարող եք բանտում հայտնվել:
1․ Երգել և պարել փողոցում։ Կապ չունի՝ երգում եք դուք, թե նվագում: Դուբայում սա համարվում է հասարակական հանգստի խանգարում և դատապարտվում է կալանքով կամ ահռելի տուգանքներով:
2․ Ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում։ Ալկոհոլի վաճառքը Դուբայում հսկվում է պետության կողմից, արգելվում է նույնիսկ շատ խմած վիճակում հայտնվել հասարակական վայրերում:
3․ Սիրային հույզերի դրսևորում։ Հիշեք, եթե ձեզ համար համբուրվելը կամ գրկախառնվելը նորմալ է, ապա Դուբայի ոստկանության համար դրանք հանցագործություն են:
4․ Արտահայտիչ զգեստներով հայտնվելը հասարակական վայրերու։ Որպեսզի հասկանաք՝ արդյոք դուք հագնված եք Դուբայի նորաձևության կանոններով, անպայման ստուգեք՝ չի թափանցում արդյոք ձեր զգեստը: Եթե այո, ապա ցանկալի է, որ այն փոխեք:
5․ Փողոցում անծանոթներին լուսանկարել։ Մենք սովոր ենք անընդհատ գտնվել ֆոտոխցիկի նշանակետում և դրան հանգիստ ենք վերաբերվում, ինչը չի կարելի ասել Դուբայի բնակիչների մասին: Տղամարդկանց թույլատրվում է լուսանկարել միայն իրենց համաձայնությամբ, իսկ կանանց ավելի լավ է ընդհանրապես չնկարել: