Մխիթարյանը հունվարին կլքի «Մանչեսթեր Յունայթեդը». ԶԼՄ-ներ


00:15 , 7 դեկտեմբեր, 2017

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն գտել է այն ֆուտբոլիստին, ով կփոխարինի Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնել է Tribalfootball.com-ը:

Ինչպես հաղորդում է կայքը, Մխիթարյանը հունվար ամսին կլքի «ՄՅՈւ»-ն, իսկ նրա փոխարեն անգլիական ակումբ կտեղափոխվի «Վալենսիայի» 20-ամյա կիսապաշտպան Կարլոս Սոլերը:

Ըստ կայքի՝ Մոուրինյոն վաղուց է նկատել հեռանկարային այս ֆուտբոլիստին և պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 40 միլիոն ֆունտ: