Դժվար է ժխտել, որ բարձրահասակ մարդիկ ունեն որոշ առավելություններ, բայց նաև միանշանակ կարելի է ասել, որ բարձրահասակ լինելն ունի նաև իր թերությունները։ Օրինակ՝ բարձրահասակների համար չափից դուրս դժվար է գտնել իրենց համապատասխան հագուստ, իսկ հասարակական տրանսպորտից օգտվելը գրեթե անհնար է։
Ահա ձեզ ենք ներկայացնում 12 ծիծաղաշարժ լուսանկար, թե որքան դժվար է բարձրահասակների կյանքը։
Երբ փորձում ես տեղավորվել ինքնաթիռում։
Մարդկանց հետ խոսելիս պետք է միշտ գլուխդ կախես։
Բոլորը քեզ խնդրում են, որ օգնես իրենց՝ վերցնելու վերևում դրված իրերը։
Իսկ գտնել կյանքի զուգընկեր, ում հասակը գոնե մոտ կլինի քոնին, ուղղակի դժվար է։
Ախ, այդ գրկախառնությունները։
Երբ ոչ մի կերպ չես կարողանում տեղավորվել մյուսների անձրևանոցի տակ։
Ընկերներիդ հետ լուսանկարվելիս վստահ ես, որ գլխիդ առնվազն կեսը չի երևալու։
Երբ փորձում ես ցայտաղբյուրից ջուր ըմպել։
Ստանդարտ չափի սավաններով հազիվ թե կարողանաք ծածկվել։
Ցնցուղ ընդունելը։
Համերգների և այլ միջոցառումների ժամանակ բոլորն ատում են քեզ, քանի որ փակում ես նրանց տեսադաշտը։
Հանդերձարաններում փոխվելիս ակամա տեսնում ես, թե ինչպես են մյուսները փոխվում։ Ամենաանհարմար իրավիճակը։