Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի նախագահին


22:20 , 6 դեկտեմբեր, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: