«Կաջակցե՞ք իմ թեկնածությանը». Պուտինն ընտրություններին մասնակցության մասին հարց է հղել դահլիճում հավաքվածներին


16:50 , 6 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հարցին, գրում է gazeta.ru-ն։


«Դա միշտ ցանկացած մարդու համար շատ պատասխանատու որոշում է»,- ասել է ՌԴ նախագահը «Ռուսաստանի կամավորական» մրցանակի հանձնման արարողությանը:


Այդ առնչությամբ նա դիմել է կամավորականներին հարցով, թե արդյոք նրանք կաջակցեն իր թեկնածությանը:


Դահլիճում հավաքվածները պատասխանել են «Այո» գոչյուններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։