Վթարի ենթարկված երիտասարդը մահացել է. հայտնի է նրա ինքնությունը


14:50 , 6 դեկտեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 2-ին, ժամը 23.15-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ապա կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա Պրադո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ին, «Տոյոտա Պրադո»-ի վարորդը` 1999 թ. ծնված Արսեն Դաշտոյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: