Դավիթաշենում 30-ից ավելի ծառ են հատել


14:20 , 6 դեկտեմբեր, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ծառերի համատարած սպանդն է տեղի ունեցել Երևանում: Օրը ցերեկով անհայտ անձինք Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Սիթի»-ի հարևանությամբ, քոքից վերացրել են 30-ից ավելի հաստաբուն՝ 5-20 տարեկան ծառերը:

Այս պահին բեռնատարով հեռացնում են ծառերը, մինչդեռ մի քանի մետր այնկողմ գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի աշխատավայրը:

Արդյոք թաղապետը տեղյակ է ծառերի սպանդից, դեռևս չգիտենք, բայց որ վանդալները օրը ցերեկով են իրենց սև գործն անում, դա վկայում է այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչքան էլ հայտարարի, թե ծառերն իր հսկողության տակ են, այսօրվա կարդրերը այլ բան են հուշում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: