«Հրապարակ». Դավիթ Լոքյանը զբաղված է ոչ միայն համայնքների, այլև սեփական բիզնեսի խոշորացմամբ


10:50 , 6 դեկտեմբեր, 2017
«Պարզվում է` տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն զբաղված է ոչ միայն համայնքների, այլև սեփական բիզնեսի խոշորացմամբ. նրան պատկանող Վանաձորի «Կրեմա» կաթնամթերքի գործարանը, նախարարի պաշտոնը թողնելուց հետո, դադարել էր գործունեությունը, սակայն օրերս ռեինկարնացիա է ապրել` վերակենդանացել, արդեն Երևանում և, ըստ որոշ լուրերի, արդեն աշխատում է։
 
«Չէ, դեռ ռեինկարնացիա չի ապրել, տղաները` եղբորս որդին և իմ որդին, փորձում են գլուխ բերել գործը. գործընթացը դեռ չի ավարտվել, պրոցեսի մեջ է, չգիտեմ, կարծեմ` վարկավորման խնդիր կա»,-մեզ ասաց պարոն Լոքյանը, որը երեկ «ուժեղ գրիպ» էր:
 
Հա՛մ գրիպ եք, հա՛մ փող չունեք: «Ես նման բան չասացի, երբ գործարանն աշխատի, առաջինը ձեզ կհյուրասիրենք»: Ու կասե՞ք, թե որտեղից վերջապես «ճարեցիք» փողը։ «Պարտադիր»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: