«Անմահ Պինոքիոյի» հուշարձանը Կոլլոդիում


10:00 , 6 դեկտեմբեր, 2017

«Անմահ Պինոքիոյին. 14-ից 17 տարեկան երախտապարտ ընթերցողներից». այսպիսի մակագրություն կա Կարլո Կոլլոդիի կերտած փայտե հերոս Պինոքիոյի հուշարձանին:

Գրողի մանկությունն անցել է իտալական Կոլլոդի գյուղաքաղաքում, որի անունից էլ նա ընտրել է իր գրական կեղծանունը:

1956 թվականին, երբ լրացավ գրքի լույսընծայման 75-ամյակը, Կոլլոդիի գեղատեսիլ զբոսայգում կանգնեցվեց այդ հուշարձանը: Զբոսայգում կա նաև գրադարան, ուր հավաքված են «Պինոքիոյի արկածները» գրքի 2400-ից ավելի հրատարակություններ: