«Հրապարակ». Հայկազ Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել ԳՇ պետ Մովսես Հակոբյանը


09:40 , 6 դեկտեմբեր, 2017
«Երեկ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ԶՈւ գլխա­վոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն աշխա­տանքից ազատվել է աշխատան­քային պարտականությունների մեջ «թերանալու» պատճառով, բայց չասաց, թե ինչում է թերացել: Մեզ հաջողվեց պարզել, որ Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, վերջին կաթիլը լրացրել է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունի հետևանքով զոհված 3 զինծառայողի մահը, չնայած Բաղմանյանին առնչվող այլ, այդ թվում և կոռուպցիոն խնդիր­ներ կային: ՊՆ-ում կարծում են, որ Բաղմանյանի պաշտոնը կվերացվի՝ ԳՇ պետն ուներ 3 տեղա­կալ, կմնան երկուսը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: