Պատկերացում չունեմ, թե ամեն ամիս ինչքան գումար եմ ստանում. Մխիթարյան


02:00 , 6 դեկտեմբեր, 2017

Օperativ.am -ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ի նկարահանած վավերագրական ֆիլմում խոսել է նաև իր աշխատավարձի մասին:

«Ես երբեք ուշադրություն չեմ դարձրել ֆինանսական կողմին: Եթե մտածես այդ մասին, ֆուտբոլը կմղվի երկրորդ պլան: Միշտ կարծել եմ, որ առաջատար թիմերում խաղալու և լավ ֆուտբոլ ցուցադրելու դեպքում գումար կլինի բանկային հաշվիդ: Մինչև հիմա չգիտեմ, թե ստույգ ինչքան եմ վաստակում: Պայմանագրի գումարը գիտեմ, բայց պատկերացում չունեմ, թե ամեն ամիս ինչքան եմ ստանում: Դա այդքան էլ էական չէ:

Գլխավորը խաղալն է ու հաճույք ստանալը: Դեռ 28 տարեկան եմ, ցանկանում եմ ևս մի քանի տարի խաղալ ամենաբարձր մակարդակի վրա, հետո մտածել գումար վաստակելու մասին»,-  նշել է նա: