Tert.am-ը գրում է.
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներ են իրականացնում և նաև տեսահոլովակի տեսքով ներկայացրել են, թե այս ընթացքում ինչ է կատարվել, ում հետ են հանդիպել:
«Մենք ժամկետների հետ կապված սպասում ենք իշխանության պատասխանին, որից հետո մեր գործունեությունը կծավալենք, և պարզ կդառնա՝ շարժումը որ ուղղությամբ կգնա»,-ասաց նա և նշեց, որ ՊՆ-ն պետք է ասի, թե դեկտեմբերին հնարավո՞ր է այդ աշխատանքներն իրականացնել, թե ոչ:
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում և ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից, իսկ պաշտպանության փոխնախարարի և ԿԳ նախարարի հայտարարության համաձայն` որոշ դրույթներ կշտկվեն ենթաօրենսդրական ակտերի միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։