«Երբ որ լեննականցիները պանելների տակից դուրս էին գալիս, ասում էին՝ ծո, հո Երևանին բան չի եղել». Վարդան Ղուկասյան


19:20 , 5 դեկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց 1988-ի դեկտեմբերի 7-ին երկրաշարժ տեսած տարածաշրջանի մասին։ Նա հիշեցրեց  1999-ին նույն ամբիոնից իր ելույթը, երբ կրկին աղետի գոտու վերականգնման հարցն էր քննարկվում:

«Մոտավորապես 30 տարի է աղետի գոտի անվանումը այդ տարածաշրջանից դուրս չի գալիս։ Ամեն երկրորդ տունը հիմա դատարկվում է։ Գյումրվա վարպետները Կովկասում և դրանից դուրս համբավ ունեն, բայց այսօր փողոցներն են չափչփում։ Գյումրեցի տղամարդը սովոր է, որ դատարկ ձեռքով տուն չմտնի, բայց հիմա տուն է մտնում՝ երեխաներն ասում են «պապա ջան սոված եմ, պապա ջան հաց կուզեմ, այդ հոր սիրտն է պայթում»։ Ցավում եմ, որ ծնելիությունն ավելի քիչ է, քան մահացությունը»,- ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։