Անվանվել են ամենից շատ ալկոհոլ սպառող եվրոպական երկրները


00:00 , 6 դեկտեմբեր, 2017

Եվրոպայի՝ ամենից շատ ալկոհոլ օգտագործող երկրների վարկանիշում Էստոնիան զբաղեցնում է առաջին տեղը։ 

Այդ երկրի բնակիչներն ալկոհոլին են ուղղում բոլոր սպառողական ծախսերի 5.6 տոկոսը։ Այնուհետև գալիս են Լատվիան և Լիտվան, որտեղ սպիրտային խմիչքների վրա ծախսերի մասնաբաժինը կազմում է 4.8 և 4.2 տոկոս։ Չորրորդ հորիզոնականում են Լեհաստանն ու Չեխիան՝ 3.6 տոկոս ցուցանիշով։ Հինգերերդ տեղը կիսում են Հունգարիան և Ֆինլանդիան (2.9 տոկոս)։ Ամենից քիչը ալկոհոլի վրա ծախսում են Իսպանիայի բնակիչները՝ ընդամենը 0.8 տոկոս։

Վերլուծաբանների տվյալներով՝ ընդհանուր առմամբ 2016 թվականին եվրոպացիներն ալկոհոլի վրա ծախսել են մոտ 130 մլրդ եվրո։