15 անձնական ինֆորմացիա, որ գիտի Facebook-ը Ձեր մասին


14:20 , 5 դեկտեմբեր, 2017

Սոցիալական ցանցերը դարձել են մեր կյանքի անբաժան մասը, և մենք այնտեղ կիսվում եք շատ մեծ քանակի տեղեկատվությամբ: Այն, որ սոցցանցերը մեր մասին ինֆորմացիա են հավաքում, հայտնի է բոլորին։ Սոցցանցերը գիտեն մեր մասին ավելին, քան մենք կարծում ենք։

1. Սոցցանցը հավաքագրում է բոլոր հավանումները (like-երը), որ դրել եք դուք, ինչպես նաև հիշում է ձեր կիսած բոլոր նյութերը: Այն վերլուծում է ձեր բոլոր հավանումներն ու կիսված նյութերը:

2. Սոցցանցի բազաներում միշտ պահպանվում են ձեր բոլոր անձնական հաղորդագրությունները:

3. Ձեր կողմից ջնջված բոլոր հաղորդագրությունները, նկարները, գրառումները և մեկնաբանությունները միշտ մնում են սոցցանցի սերվերներում, որքան վաղ էլ դուք ջնջած լինեք դրանք:

4. Սոցցանցը հիշում է անգամ այն հաղորդագրություններն ու գրառումները, որ դուք տպել եք, բայց չեք հրապարակել:

5. Facebook-ը պահպանում է ձեր բոլոր լուսանկարները՝ թե՛ նրանք, որ հրապարակել եք դուք, թե՛ ձեր ընկերների հրապարակածները:

6. Սոցցանցը հիշում է, թե երբ եք դուք ընկերության հայտ ուղարկել այլ օգտատիրոջ, որքան ակտիվ եք շփվել զրուցարանում, երբ եք ջնջել և այլն:

7. Facebook-ը հիշում է նաև բոլոր հավանումներն ու կիսումները (share) Instagram և WhatsApp սոցցանցերում։ Հիշեցնենք, որ վերջիններս պատկանում են Facebook-ին:

8. Facebook-ը միշտ հիշում է, թե ինչ միջոցառումներ, երկրներ, ակումբներ եք այցելել դուք:

9. Սոցցանցն իր սերվերներում պահում է բոլոր այն սարքավորումները, որոնցով դուք մուտք եք գործել Facebook:

10. Ամեն անգամ, երբ տարբեր ծրագրերից օգտվելիս դուք նշում եք, որ պետք է մուտք գործել Facebook-ի միջոցով, դուք ավելացնում եք ձեր մասին ևս մեկ տեղեկություն:

Սոցցանցը նաև հիշում է.

11. Ձեր կրթության մակարդակը և եկամուտը, ունե՞ք դուք քարտեր, թե՞ ոչ:

12. Բոլոր կայքերը, որտեղ դուք մուտք եք գործել անմիջապես Facebook-ի նորությունների պատից:

13. Բոլոր էջերը, որտեղ կա «Կիսվել Facebook-ում» կամ «Հավանել Facebook-ում» տողը:

14. Ձեր քաղաքական հայացքները և այն մեկնաբանությունները, որ արտահայտում են դրանք:

15. Ձեր դեմքը: Ամեն անգամ նկարներում գտնելով ձեր դեմքը՝ սոցցանցն առաջարկում է նշել ձեզ նկարի վրա: