Նախկին գծանշումների պատճառով նկարահանված խախտումները չեղյալ կհամարվեն


07:00 , 5 դեկտեմբեր, 2017

Operativ.am -ը գրում է․

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է վարորդներին, որ վերջին շրջանում Երևան քաղաքի մի շարք փողոցներում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու գործընթացով պայմանավորված` կատարվել են նոր գծանշումներ, սակայն որոշ վայրերում դեռևս տեսանելի են նախկին չգործող գծանշումները:

Այդ վայրերում նախկին գծանշումների պատճառով թույլ տրված խախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվում: Եթե կլինեն դեպքեր, երբ իրավախախտում թույլ տալու պատճառ կհանդիսանան նախկին գծանշումները, ապա ոստիկանությունը խնդրում է կապի ցանկացած միջոցով տեղեկացնել Ճանապարհային ոստիկանությանը: