Կանայք սկսել են կտրտել իրենց դեմքը՝ հանուն պեպենների


03:30 , 5 դեկտեմբեր, 2017

Միացյալ Նահանգներում սկսել է նոր թրենդ տարածվել։ Աղջիկները դաջվածքներ են անում իրենց դեմքին՝ պեպենների տեսքով։ Այս դեպքում կիրառվում է այնպիսի տեխնիկա, որի արդյունքում դեմքի վրա փոքրիկ կտրվածքներ են անում, ապա այնտեղ լցնում ներկը։ Սոցկայքերում արդեն բազմաթիվ լուսանկարներ են հայտնվել։ Մեկնաբանություններում ոմանք կողմ են, ոմանք՝ դեմ։ Դաջվածք անողները ևս ավելացնում են լուսանկարներ սոցկայքերում։ Շատերը մեկնաբանում են դրանք որպես տգեղ բշտիկներ։ Կան մարդիկ, որոնք նման դաջվածքներ են անում համաստեղությունների տեսքով։