Իրանի հրթիռային ծրագիրը թեմա չէ, որը Թեհրանը պատրաստ է քննարկել այլ երկրների հետ. ԱԳՆ


22:10 , 4 դեկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Լավ կլիներ՝ Ֆրանսիան հասկանար, որ Իրանի հրթիռային ծրագիրը թեմա չէ, որը Թեհրանը պատրաստ է քննարկել այլ երկրների հետ: Այս մասին պետական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին, գրում է Reuters-ը:

«Ֆրանսիացի եւ այլ երկրների պաշտոնյաները, որոնք ուզում են խոսել Իրանի ներքին գործերի մասին, լավ կլինի՝ ուշադրություն դարձնեն, թե զարգացման ինչ խորը միտումներ են դիտվում տարածաշրջանում վերջին տասնամյակներին եւ թե ինչ շատ է տարբերվում իրերի ներկայիս վիճակը նախկինից»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։