Գիտնականները կապ են գտել ճաղատացման և վտանգավոր հիվանդությունների միջև


23:00 , 4 դեկտեմբեր, 2017

40 տարեկանից երիտասարդ տղամարդկանց մոտ վաղ ճաղատացումը և մազերի ճերմակելը կարող են խոսել սրտանոթային հիվանդությունների հանդեպ հակման մասին։ Հետազոտության արդյունքների մասին հաղորդվել է Կալկաթայում սրտաբանների համաժողովի ժամանակ։

Գիտնականները հետազոտել են կորոնար անբավարարությամբ 790 երիտասարդների և 1270 առողջ մարդկանց։ Պարզվել է, որ սրտի հիվանդությամբ երիտասարդ տղամարդիկ ճաղատանում են ավելի հաճախ, քան վերահսկվող խմբի ներկայացուցիչները՝ համապատասխանաբար 49 և 27 տոկոս։ Տարբերությունն ավելի մեծ է եղել վաղաժամ ճերմակեցման դեպքում։

Հետազոտության համահեղինակ Քամալ Շարման կարծում է, որ նման փոխադարձ կապի գոյության ենթադրյալ պատճառը կարող է լինել կենսաբանական ծերացման բնույթը։

Հետազոտողները խորհուրդ են տալիս երիտասարդ տղամարդկանց, ովքեր հակված են ճաղատացման, մեծ ուշադրություն դարձնել սրտանոթային համակարգին, հրաժարվել վնասակար սովորություններից, խուսափել սթրեսներից։