Հայտնաբերվել է հիշողությունը լավացնելու պարզ միջոց


16:47 , 4 դեկտեմբեր, 2017

Կանադայում Ուոթերլուի համալսարանի նեյրոկենսաբանները եկել են եզրակացության, որ բարձրաձայն կարդալը լավացնում է հիշողությունը: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Memory ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 95 մարդ: Կամավորները փորձել են գրավոր տեղեկություն մտապահել 4 մեթոդներից մեկի օգնությամբ: Նրանք տեքստը կարդացել են մտքում կամ բարձրաձայն, լսել են իրենց կամ ուրիշի կարդալու ձայնագրությունը: Թեստերի արդյունքները ցույց են տվել, որ գրվածն ավելի լավ է հիշվել, եթե բանավոր խոսքը և լսողությունը գործի են դրվել միաժամանակ:

Ըստ գիտնականների՝ բառերն ավելի լավ են հիշվում, երբ դրանց ավելացվում է «արտաբերման տարրը»՝ որևէ ակտիվ գործողություն, որը տեղեկությանը թույլ է տալիս ամրապնդվել երկարաժամկետ հիշողության մեջ: Այդպիսի գործողություն է նաև տեքստն արտագրելը կամ տպագրելը: