Ինչպե՞ս հասկանաս այն պատգամավորներին, ովքեր պնդում են, թե առանց Ռուսաստանի Հայաստանը չի դիմանա


15:09 , 4 դեկտեմբեր, 2017
Մեր պատգամավորներից ոմանք երկիրն ու հասարակությունը դիտարկում են որպես արհեստական շնչառության ապարատին միացված երևույթներ։
Այլ կերպ ինչպե՞ս հասկանաս այն պատգամավորներին, ովքեր պնդում են, թե առանց Ռուսաստանի Հայաստանը չի դիմանա, հայերը չեն ապրի․․․ Դա նույնն է, ինչ ասես, որ Ռուսաստանը մեր կյանքը երկարացնելու արհեստական միջոց է։ Այսինքն՝ զարգացումն ու նման բաները մոռանո՞ւմ ենք, հա՞, մնաց ուրիշի թևի տակ գոյատևե՞լը։ Դրա համար մեզ, անկեղծ ասած, պատգամավոր ու նախարար էլ պետք չէ։ Այդ գոյատևումն ուրիշի լծի տակ, ինչպես դուք եք պատկերացնում, մենք առանց ձեզ էլ կարող ենք անել և միգուցե ձեր բացակայությամբ ավելի լավ անենք։ Այնպես որ, բացարձակապես անհասկանալի է, թե նման կերպ մտածող պաշտոնյաներն ում են պետք այս երկրում։