Բոատենգ. ՊՍԺ-ն կոչնչացնի Բավարիային


12:20 , 4 դեկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ առաջիկա խաղի մասին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում:

«Առաջնության վերջին խաղում այնքան էլ լավ տեսք չունեինք: «Բավարիան» վատ էր պաշտպանվում՝ «Հանովերին» տալով տարածություն և մեզ սպառնալու հնարավորություն:

Երկրորդ կեսում ավելի կազմակերպված էինք, սակայն, եթե այդպես գործենք ՊՍԺ-ի հետ, մեզ կոչնչացնեն»,- Բոատենգի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Բավարիա»-ՊՍԺ խաղը կկայանա դեկտեմբերի 5-ին: