Մամեդյարովը մեկնել է Մոսկվա` մերձկասպյան երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մասնակցելու


14:00 , 4 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մեկնել է Մոսկվա, որտեղ կկայանա մերձկասպյան երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությունը. հայտնում է АПА-ն:

Ֆորումի ժամանակ կարծիքներ կփոխանակվեն հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ: Խորհրդակցության գլխավոր խնդիրն է Ղազախստանում կայանալիք 5-րդ կասպյան գագաթաժողովին նախապատրաստվելը: