Ռեալը պատրաստ է գնել Դիբալայի տրանսֆերը


10:10 , 4 դեկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ձեռք բերել իտալական «Յուվենտուսի» հարձակվող Պուլո Դիբալայի տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Goal.com»-ը:

«Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է արգենտինացու տրանսֆերի մեջ ներառել թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսին:

Նշվում է, որ «Ծեր սինյորան» չի ցանկանում հրաժարվել իր առաջատարի ծառայություններից, ում հետ ապրիլին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2022 թվականը: